Նախագծի տևողությունը՝ շուրջտարի
Մասնակիցներ՝ Քոլեջի զբոսաշրջություն մասնագիտության 1-4-րդ կուրսի ուսանողներ, դասավանդողներ
Համակարգող՝ Տիգրանուհի Ներսիսյան, Գայանե Թերզյան
Նախագծի նպատակը՝

Ուսանողների հետ հանդիպման հրավիրել արվեստի գործիչների, ազգագրագետների, Երևանի մասին գրքերի ու հաղորդաշարերի հեղինակների, ժողովրդական արվեստի վարպետների, որոնք կպատմեն իրենց գործունեության մասին, կհուշեն, թե ինչպես գրագետ ու գրավիչ ներկայացնել Հայաստանը, ուսանողներին կսովորեցնեն որոշ հմտություններ։

Ընթացքը՝

Որևէ թեմայի մասին նախնական գիտելիքների և տեղեկությունների տրամադրում ուսանողներին, այդ թեմայով քննարկումների կազմակերպում։

Հանդիպում հյուրի հետ։

Հյուրերի ստեղծած ֆիլմերի դիտում կամ գրքերի ընթերցում և քննարկում։

Հյուրի կողմից վարպետության դասի անցկացում, քննարկում։

Արդյունքը՝

-Նախագծի արդյունքում սովորողների օգնությամբ կկազմենք ուսումնական փաթեթներ տարբեր թեմաներով, դրանց կկցվեն հանդիպումներից ունեցած տեսաձայնային նյութերը, ուսանողների պատրաստած իրերը։

Ամփոփումը՝

-Նախագծի արդյունքները կներկայացվեն սովորողների և դասավանդողի բլոգներում, ենթակայքերում, ինչպես նաև շնորհանդեսի միջոցով

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s