Ուսումնական ճամփորդություն՝ Երևանի Կոնդ թաղամաս
Ճամփորդության օրը՝ հոկտեմբերի 30 Մեկնումը՝ 10։00-ին
Վերադարձը՝ 14։00-ին
Մասնակիցները ՝ Քոլեջի 2-4-րդ կուրսի ուսանողներ
Պատասխանատուներ՝ Գայանե Թերզյան, Տիգրանուհի Ներսեսյան
Երթուղին՝ քաղաքային տրանսպորտ
Նախագծի նպատակը՝
Մեր Երևանը նախագծով ծանոթանալ, ուսումնասիրել Կոնդ թաղամասը, քայլել Կոնդով, ծանոթանալ բնակիչների համար առկա խնդիրների հետ։
Թաղամասի մասին՝
Կոնդը Երևանի հին թաղամասերից է, գտնվում է Երևանի կենտրոնում: Բարձր դիրքի պատճառով թաղամասը կոչվել է «Կոնդ», որը նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր: Կոնդը բացառիկ միջավայր է Երևանի սրտում. նեղ փողոցները, ցածր առաստաղով միմյանց հենված տները, հին դարպասները և փոքրիկ այգիները պահպանել են հին Երևանի ոգին։ Կոնդում չորս կամ հինգ ընտանիքներ ապրում են մեկ բակում` արդեն մի քանի սերունդ: Կոնդի կառուցվածքը գրեթե անփոփոխ հասել է մեզ 18-րդ դարից։ Սարյան փողոցի կենտրոնական փոստի կողքից Կոնդ մտնելիս հայտնվում ես մի վայրում, որը տեղացիները կոչում են Կոնդագլուխ։
Կոնդի ամենահայտնի հուշարձանը Սբ. Հովհաննես Եկեղեցին է, որը երկրաշարժից խոնարհված միջնադարյան եկեղեցու տեղում 1710թ. կառուցվել է մեծահարուստ Մելիք Աղամալյանի աջակցությամբ: Հետագայում` 1980-ականներին կատարվել է եկեղեցու հիմնական վերակառուցում. գմբեթը, արտաքին պատերը երեսպատվել են տուֆով, ավագ խորանի բեմապատը զարդարվել է գեղաքանդակ հորինվածքներով, երգչախմբի համար հավելվել է վերնատուն, կառուցվել է եկեղեցու զանգակատունը։
Կոնդում կա նաև պարսկական մզկիթ, որի գմբեթը քանդվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այս կառույցում ժամանակին ապրել են մոլլաներ, որոնք նախորդ դարասկզբին իրենց կացարանները վաճառել են հայ գաղթանականներին, և մինչ այժմ մզկիթի կանգուն մնացած մասում մարդիկ են ապրում։
Հին պատմություն ունի Մելիք-Աղամալյանների տունը, որից պահպանվել է մի պատ, որը տեղացիները կոչում են Շաղշաղի պատ։ Այստեղ է նկարահանվել «Նվագախմբի տղաները» ֆիլմից մի հատված:
Մելիք-Աղամալյանները եղել են նաև Երևանի քաղաքապետեր՝ Իսահակ Մելիք–Աղամալյանը` 1898-1904 թթ., իսկ Հովհաննես Մելիք–Աղամալյանը` 1904-1910 թթ., 1912-1914 թթ: Աղամալյաններն ունեին երկհարկանի շքեղ առանձնատուն` «ապարանք», այդ տան վայրում է գտնվում «Դվին» հյուրանոցը:
Կոնդում տների կողքին շատ են քարե նստարանները, որոնց վրա ամռան ամիսներին կոնդեցի տղամարդիկ նարդի են խաղում, փողոցներում շատ են աղբյուրները։ Հետաքրքիր են Կոնդի տների դռները. ասում են, որ ժամանակին դրանք ներկված են եղել վառ գույներով:
Կոնդում սիրում են ամառը, քանի որ անձրևներն ու ձյունը բերում են բազմաթիվ խնդիրներ` կաթում են տանիքները, սառցակալում են դեպի կենտրոնական փողոցներ իջնող աստիճաններն